Рубрика: Հաշվետվություն

Սելեստեն Ֆրենե։ Մանկավարժական ինվարիանտներ

Սելեստեն Ֆրենեն ֆրանսիացի մանկավարժ է: Նա ծնվել է 1896 թվականի հոկտեմբերի 15-ին քրսիտոնեկան ընտանիքում: Եվ մահացել է 1966 թվականի հոկտեմբերի 7-ին:

Մշակել է մանկավարժական  ինվարիանտներ որոնցով պետք է առաջնորդվել մարդու դաստիարակության ժամանակ։ Ինվարիանտն այն է, ինչ չի փոխվել և չի կարող փոխվել ոչ մի պայմանով, ոչ մի ժողովրդի մոտ։

Читать далее «Սելեստեն Ֆրենե։ Մանկավարժական ինվարիանտներ»
Рубрика: Նախագիծ

Սեբաստացու օրեր.Կրթահամալիրի տոն

Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-30։

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):

Նպատակը՝

Սովորողներին, նրանց ընտանեկան դպրոցներին ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մասնակիցը դարձնել կրթահամալիրյան ծեսերին, նպաստել դրանց տարածմանը։

Խնդիրները

  • բանավոր խոսքի զարգացում
  • անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների զարգացում
  • հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում (ծիսական գործառույթների ուսումնասիրություն)
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում

Գործունեության կազմակերպում

Բլոգային պատումների փաթեթ

  • Ի՞նչու լինել սեբաստացի
  • Իմ սիրելի անկյունը

Հարթակում ծնողն է․ աշխատարաններ

  • Նոր մասնագիտությունների բացահայտում և հմտությունների զարգացում: Ծնող-սովորողներ-դպրոց կապի ճանաչում, ամրապնդում։
  • Ծնողները կներկայացնեն իրենց մասնագիտական հմտությունները, կարևոր տեղեկությունների մասին կխոսեն, կպատասխանեն սովորողներին հետաքրքրող հարցերին, կախված մասնագիտությունից։

Նախագծային ուղղություններ՝

Լավաշթխիկ

  • տեղծել մեդիաընթերացարաններ, հացի, լավաշի մասին։
  • հորինուկներ լավաշի մասին
  • կազմակերպել հարցազրույցներ լավաշի մասին
  • Թթուդրիկ
  • գրանցել թթվային բաղադրատոմսեր
  • կազմակերպել թթուդրիկ ընտանեկան դպրոցներում
  • Մարզատոն
  • Էստաֆետային խաղեր
  • Ինքնագլորների շքերթ
  • Հեծանվաերթ

Համագործակցային նախագծեր`

Սովորող֊սովորեցնող նախագիծ։

Рубрика: Հաշվետվություն

Հարցադրումներ սկսնակ դասավանդողին

Ինքնաներկայացում
Ես Ռոզան եմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքից։ Դեռևս փոքր տարիքից երազել եմ ուսուցիչ դառնալու մասին։ Երբ ես արդեն տառաճանաչ էի, մեր տանն էի հավաքում ինձնից փոքր երեխաների և փորձում էի իրենց սովորեցնել տառերը(շատ էի նեղսրտում, երբ չէր ստացվում)։ Արդեն գիտակից տարիքում, երբ պետք էր որոշել մասնագիտությունս, ես առանց երկար մտածելու դիմեցի և ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Տարրական մանկավարժություն և մեթոդիկա>> բաժինը։ Ես չեմ պատկերացնում ինձ առանց իմ մասնագիտության։ Ինքս շատ սիրում եմ լսել երաժշտություն, սիրում եմ կենդանիների խնամքով զբաղվել, ճամփորդել։ Ես Ռոզան եմ, ով սիրում է կյանքը իր բոլոր կողմերով։

Читать далее «Հարցադրումներ սկսնակ դասավանդողին»
Рубрика: Հաշվետվություն

《Մուտք կրթահամալիր》 մանկավարժական ճամբարի ամփոփում

Այսօր 《Մուտք կրթահամալիր》 մանկավարժական ճամբարի վերջին օրն էր։Շնորհակալություն գեղեցիկ, ուսուցողական, և հագեցած օրերի համար։

Читать далее «《Մուտք կրթահամալիր》 մանկավարժական ճամբարի ամփոփում»