Рубрика: Նախագիծ

Սովորող սովորեցնող նախագիծ. բնագիտական փորձ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 1.2, 2.1 և 4-րդ դասարանների երկարացված օրվա ճամբարականներ

Պատասխանատուներ`Աննա Արմենակյան, Ռոզա Մելիքյան

Ժամկետը`Մայիս

Նպատակը և խնդիրները`

• Սովորել, սովորեցնել
• Զարգացնել տրամաբանական և վերլուծական հմտություններ
• Ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ
• Առավելագույն ներգրավել սովորողներին բնագիտական փորձերի ընթացքին
• Մեծացնել հետաքրքրությունը բնագիտության նկատմամբ

Ընթացքը՝ 4֊րդ դասարանի սովորողները բնագիտական փորձեր են կատարում իրենց կրտսեր ընկերների հետ, սովորեցնում նրանց փորձի գաղնիքները: Դառնում են խորհրդատուներ և լավ ընկերներ:

Բնագիտական փորձի նկարագրություն`

1.Չկա թթվածին, չկա կրակ


Անհրաժեշտ նյութեր՝

Մոմ, տարա, լուցկի/կրակայրիչ։


Փորձի նկարագրություն՝

Վառում ենք մոմը, տարան շրջում ենք մոմի վրա և սպասում: Մի քանի վայրկյանից մոմը կմարի: Տարայի մեջ եղած թթվածինը վերջանում է և կրակը հանգչում է:

2.Կարող է սառը ջուրը եռալ

Անհրաժեշտ նյութեր`

Ջրով լի բաժակ, թաշկինակ, ռեզին։

Փորձի նկարագրություն`

Բաժակի մեջ բերնեբերան լցնում ենք սառը ջուր: Թաշկինակով ծածկում ենք բաժակը և ռեզինով ամուր կապում:Բաժակի մեջտեղում, ցուցամատով սեղմում ենք այնպես, որ մատը  2-3 սմ մտնի բաժակի մեջ:Լվացարանի մոտ բաժակը թեքում ենք գլխիվայր:Մի ձեռքով բռնում ենք բաժակը, իսկ մյուսով հարվածում ենք բաժակի հատակին: Ջուրը բաժակում սկսում է … եռալ…:

Արդյունքը տեսաֆիլմի և նկարների տեսքով` բլոգում։

Рубрика: Նախագիծ

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Ժամանակահատվածը՝ մայիս

Ժամը՝ 15։00-16։00

Պատասխանատուներ՝ Ռոզա Մելիքյան, Տաթև Մարգարյան

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 1.2, 2.1 և 3.2, 2.2 դասարանների երկարացված օրվա ճամբարականներ

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Նպատակը՝ ծանոթացում Ղ. Աղայանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

Իմացածը փոխանցելու և համագործակցային հմտությունների զարգացում

Ընթացքը

Նախագծի ծանոթացում, ընթերցումներ, հանդիպումներ, խմբային և անհատական աշխատանք

Արդյունքը

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Рубрика: Նախագիծ

Այց ջերմոց֊լաբարատորիա

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 1.2 և 2.1դասարանների երկարացված օրվա սովորողներ։

Պատասխանատու` Ռոզա Մելիքյան։

Օրը՝ մայիտի 15

Նպատակը՝

  1. Սերմանել սեր և խնամք բույսերի նկատմամբ
  2. Ծանոթացում բուսատեսակներին, ծաղկատեսակներին
  3. Ծանոթացում տեղի կենդանիներին
  4. Պարտեզապուրակային աշխատանք, ծաղկատունկ։

Ընթացքը՝

Հյուսիսային դպրոց-պարտեզի 1.2 և 2.1դասարանների երկարացված օրվա ճամբարականները քայլքով գնում են Գարդենիա ջերմոց-լաբորատորիա։

Ընտրում ենք բազմամյա բույսեր,ծաղիկներ և բերում Հյուսիսային դպրոցը կանաչապատելու։

Рубрика: Նախագիծ

Բնագիտական փորձեր. ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ 1.2 և 2.2 ջոկատների երկարացված օրվա ճամբարականներ

Վայրը` Հյուսիսային դպրոց

Նպատակը և խնդիրները՝

  • Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Զարգացնել սովորողների դիտողականությունը, երևույթները հետազոտելու, հետևություններ և եզրակացություններ անելու կարողությունը
  • Անվտանգության կանոնների պահպանումը
  • Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը

Բնագիտական փորձերի նկարագրությունը՝

Աղը, պղպեղը և փուչիկը

Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ / ատամ մաքրող փայտիկներ/, մեկ կտոր շաքար, աման լվանալու հեղուկ: Փայտիկները դասավորենք ջրով լի թասի մեջ/ ճառագայթների նման/: Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը` փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից հանենք շաքարի կտորը: Կաթուցիչով /пипеткой /ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվանալու հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Հավի ոսկորները քացախում

Հավի ոսկորները կարող ենք այնպես փափկեցնել, որ դրանք կարողանանք ծռել: Մաքուր հավի ոսկորը դնենք քացախով բանկայի մեջ: Այնպես դնենք, որ քացախաջուրը ոսկորն ամբողջությամբ ծածկի: Թողնենք 7 օր: Ոսկորը կփափկի այնպես, որ կարելի է այն  քարկապ անել:

Վառվող շաքարը

Անհրաժեշտ նյութեր՝ մեկ հատ շաքար, օղի  կամ  սպիրտ, ափսե, լուցկի։

կաթեցնում կտրած խնձորի վրա, որից առաջանում է բաց գույնի հետք:

Փոքրիկ շատրվան

Անհրաժեշտ նյութեր՝ թափանցիկ շիշ, խցան, հյութի ձողիկ, ջուր: Փորձի

նկարագրությունը՝ վերցրում ենք  շիշ, մեջը կիսով չափ ջուր լցնում, հետո խցանի վրա անցք ենք բացում և հյութի ձողիկը մտցնում խցանի մեջ: Այնուհետև շիշը փակում ենք խցանով:  Անհրաժեշտ է, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Ապա ձողիկի դրսի ծայրից փչում ենք որքան ուժ ունենք: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Փչելը դադարեցնելուց հետո  կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:

Լիմոնը փուչիկ է փչում

Փորձի համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն, բաժակ, շիշ, ձագար: 1. Շշի մեջ ջուր ենք լցնում և 1 թեյի գդալ կերակրի սոդա, լուծում մեջը: 2. Առանձին ամանի մեջ լուծում ենք լիմոնի հյութը և 3 ճաշի գդալ քացախը: Հետո ձագարի օգնությամբ լցնում շշի մեջ: 3. Փուչիկով արագ փակում ենք շշի բերանը և ամրացնում կպչուն ժապավենով:

Արդյունքը՝

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Рубрика: Նախագիծ

Բակային, ազգային խաղեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1, 1.2, և 2.2 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Պատասխանատուներ՝ Ռոզա Մելիքյան, Սիրանուշ Պետրոսյան

Նպարակը և խնդիրները՝

  • Ծանոթացում ազգային խաղերին,
  • Նպաստել ազգային մշակույթի յուրացմանը,
  • Համագործակցային կարողությունների, դիմացինին լսելու և հարգելու կարողությունների զարգացում
  • Ուշադրության զարգացում

Читать далее «Բակային, ազգային խաղեր»

Рубрика: Նախագիծ

Անհատական աշխատանք հունվարի 3-5

Հունվարի 3-4-ի առցանց աշխատանքներ

  • Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
  • Հունվարյան ճամբարի աշխատակարգերի հրապարակում. 

Հունվարի 5-ի ֆիզիկական աշխատանքների ուղղությունները

  • 12։00՝ հավաք մասնախմբերով
  • 13։00՝ մանկավաժական խորհրդի հավաք.ArtաՍահման