Рубрика: Հիպոթերապիա

Ձիավարություն

Մանկավարժական ճամբարի ընթացքում Կրթահամալիրի ագարակում տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների հերթական պարապմունքը։ Պարապմունքի ընթացքում խնամեցին ձիերին և ձիավարեցինք։ Ձիավարում էինք Մաշային, ով մի քիչ կամակոր է։ Ձիավարության մեջ շատ կարևոր է վերաբերմունքը, որով կկարողանանք ձիերին ավելի մոտ լինել և ճանաչել։

Рубрика: Հիպոթերապիա

<<Փայտե ձի>>հիպոթերապիայի կենտրոն.օր առաջին

Կրթահամալիրի և «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ նոր համագործակցային նախագծի շրջանակներում մեկնարկեց առաջին պարապմունքը։

Կրթահամալիրի տարբեր օղակների երկարացված օրվա կազմակերպիչներից և ներառականության մասնագետներից կազմված խմբով ներկա գտնվեցինք Խարբերդի մասնագիտացված մանկատանը և դրանց կից «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնում։

Ունեցանք ծանոթություն կենտրոնի կամավորական խմբի հետ, որից հետո հիպոթերապիայի և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ հիպոթերապիա անցկացնելու մասին մեզ շատ մանրամասն ու հետաքրքիր կերպով ներկայացրեց «Փայտե ձի» կենտրոնի հիմնադիր՝ Նորիկ Բեգլարյանը։

Հիպոթերապիան օգտակար և արդյունավետ միջոց է արագացնելու երեխայի հետ կապված ակնկալվող արդյունքը, ինչպիսիք են խոսքի զարգացման, նյարդաբանական և ֆիզիկական ոլորտի բարելավման խնդիրները, ինչպես նաև զարգացնում է երևակայությունը։