Рубрика: Հաշվետվություն

Գարնանային մանկավարժական բաց հավաք. օր 3

Այսօր գարնանային մանկավարժական հավաքի երրորդ օրն էր։

Օրը սկսեցինք աշխատակարգերին համապատասխան՝ ընդհանուր պարապմունք, պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցի բակում։

Դպրոցում մանկավարժական բաց հավաքից բացի ընթանում է նաև նոր ընդունվող սովորողների մուտքի ճամբարը։ Ընկեր Քնարիկը հանդիպում ունեցավ ծնողական համայնքի հետ, և պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Արևելյան դպրոցի Վերնատանը տեղի ունեցավ երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը, որի ընթացքում ներկայացրեցինք մեր ստացված նախագծերը։

Սեմինար-պարապմունքից հետո ուղևորվեցինք դեպի ուսումնական ագարակ ձիավարության մասնագիտական զարգացման սեմինարին։

Ավելին տեսանյութում՝

Рубрика: Հաշվետվություն

Աղայան+Ռոդարի

Ժամանակահատվածը՝ մարտի 4-ապրիլի 12

Մասնակիցներ՝ Երկարացված  օրվա ճամբարականներ

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել՝ կիրառելով մեդիահմտություններ:

Զարգացնել սովորողի ստեղծագործական երևակայությունը, բանավոր խոսքը, ինքնուրույն, խմբային աշխատելու կարողությունը:

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների աղավաղում
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  մի բառ:

Գործողությունների  ընթացքը

  • Ռոդարիական հեքիաթների բեմադրում
  • Ռոդարի և տեխնոլոգիա- հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից
  • Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են և ստեղծում են իրենց հեղինակային  էլեկտրոնային  էջ- ընթերցարանները:

Ուսումնական նյութեր.

Աղայանի մանկական ստեղծագործություններ

Ատամը փոխած

 Ծիտն ու բազեն

Կատու

Ջանի Ռոդարի

Այ քեզ շաբաթ

Рубрика: Հաշվետվություն

Գարնանային մանկավարժական բաց ճամբար.Մարտի 25-29

Ճամբարի աշխատակարգը

9։00-ից՝ 

  • Ընդհանուր պարապմունք
  • Միջավայրի խնամք
  • Պարտեզապուրակային աշխատանք դպրոցում, Սարալանջում
  • Փոքր խմբերով աշխատանք, քննարկում
  • Անհատական աշխատանք (նախագծերի ամփոփում, նոր նախագծերի մշակում,լրամշակում, մատենավարություն)

11։20՝ ընդմիջում

12։00՝ Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

12։50՝ մասնագիտական զարգացման սեմինարներ

13։30-ից  անհատական աշխատանք

Մարտի 29

Հեռավար աշխատանք