Рубрика: Մանկավարժական ակումբ

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Հեղինակի նշած սկզբունքները պետք է մտնեն յուրաքանչյուր ուսուցչի ամենօրյա աշխատանքի մեջ։ Դրանք կօգնեն ուսուցչին իր աշխատանքի մեջ և կնպաստեն սովորողի մոտիվացիայի առաջացմանը։ Կարծում եմ, որ նշված կետերի կիրառումը դրական կանդրադառնա թե՛ դասավանդման և թե՛ ընկալման հարցում: Կարևոր եմ համարում Ջորջ Պոյայի նշած այն կետը, որ դասավանդողը պետք է դասը վարի այնպես, որ սովորողը հավատա վերջինիս հետաքրքրվածությանը այն թեմայի նկատմամբ, որի շուրջ խոսում է: Կետերից ինձ համար շատ կարևոր է նաև այն, որ դասավանդողը պետք է ինքն իրեն պատկերացնի սովորողի դերի մեջ, բացատրածը ամրապնդի ավելի գործնական ճանապարհով։
Երեխային պետք չէ միայն գիտելիք տալ, պետք է նաև սովորեցնել ստացած գիտելիքը գործնականում կիրառելու ձևը:

Рубрика: Մանկավարժական ակումբ

Մանկական անհաջողությունների պատճառները: Ջոն Հոլթ

Ջոն Հոլթի «Մանկական անհաջողությունների պատճառները» հոդվածում շոշափում է բազմաթիվ հարցեր, բերում հետաքրքիր օրինակներ,որոնք յուրաքանչյուրիս մտածելու, քննարկելու առիթ են տալիս։

Հոդվածն ընթերցելիս մտովի հետ գնացի իմ դպրոցական տարիները: Հուզումնական աշխարհը, պարտադրված շատ դասեր սովորելը, որպեսզի «բարձրացնեինք մեր չափանիշները», և մեծահասակների անսահման սպասելիքները արդարացնելու ձգտումը գրեթե նույնն էր ինչպես և Հոլթի նկարագրությունում: Հաշամիտ եմ այն միտքի հըտ, որ երեխան սովորում և հիշում է այն, ինչ իր հետաքրքրության սահմանների մեջ է մտնում:
Համաձայն չեմ «բութ երեխաներ» արտահայտության հետ: Հենց այդ պիտակավորմանը չարժանանալու վախն է, որ երեխաներին ստիպում է կատարել շատ առաջադրանքներ պարտադրված և կորցնել սովորելու ցանկությունը: Յուրաքանչյուր երեխա իր մեջ ունի յուրահատուկ կարողություններ, որոնք հենց մեր` մեծերիս օգնությամբ պետք է բացահայտվեն: Յուրաքանչյուր դասապրոցես կարելի է համարել հաջողված, եթե այն համակցվում է սիրո, հարգանքի և փոխըմբռնման հետ:

Рубрика: Մանկավարժական ակումբ

Ուսումնառության առանց ուսուցման։ Ջոն Դյուի

Անգլիայից Ջուդի Մաքքայիլի նամակը շատ լավ է նկարագրում ուսումնառության այս տեսակը. «Ինձ համար, իրոք, դժվար է բացատրել մարդկանց, թե ես ինչպես եմ սովորեցնում երեխաներին:Խնդիրը ծագում է հիմնական ըմբռնումից, որ շատ մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ այն, որ երեխաները, փաստորեն, իրենք իրենց են սովորեցնում: Ես անհնարին եմ համարում որևէ կարգի ֆորմալ դասեր տալը՝ և′ ժամանակը խնայելու առումով, և′ իմ «ապրիր և թույլ տուր, որ ուրիշներն էլ ապրեն» սկզբունքի պատճառով:

Երեխան սովորում է՝ ելնելով իր հետաքրքրություններից։ Եթե չկա հետաքրքրություն երեխաների մեծ մասը սկսում է դասը սովորել միայն գնահատականի համար։

Խորհուրդ մի տուր իմաստունին

Ինչպես շատերը գիտեն՝ ըստ ջութակ նվագել սովորեցնելու Սուզուկիի մեթոդի, գոնե նախկինում այդպես էր ընդունված, երեխայի ծնողները, երբ երեխան դեռ տակավին մանուկ է, սկսում են նվագել նրա համար, և հաճախ էլ ջութակի ձայնագրությունների հեշտ կտորներ են լսել տալիս նրան, որի արդյունքում երեխան ինքնուրույն սովորում է ջութակ նվագել 3 տարեկանում:

Բացահայտումներ

Մի երեք տարեկան երեխա տեղափոխվել է մի նոր տուն և նոր տանիքում խաղացել է արևի տակ: Նա իջնումէ ներքև՝ ընթրելու և երբ վերադառնում է, գտնում է մի մթնած ու փոխված աշխարհ: Զարմանքով լի հայացքով նա ասում է.
— Մեծ ստվեր է շուրջբոլորը:

Մի այլ երեք տարեկան տեսնում է լուսնի վրայով սահող մի բարակ ամպ: Նա ուշադիր նայում է, հետո ասում ինքն իրեն.
— Սառույցի նման, սառույցի նման:

Համաձայն եմ այն մտքի հետ, որ ուսուցանելու լավագույն ձևը օրինակ բերելն է , իսկ սովորելու լավագույն ձևը անելը, քանի որ գործնականում կիրառելը ավելի հետաքրքիր է դարձնում դասագործընթացը:

Рубрика: Մանկավարժական ակումբ

Միջնակարգ դպրոցի մղձավանջը։ Ջոն Թեյլոր Գատո

Հոդվածում ներկայացված է տարբեր ժամանակաշրջանների, երկրների դպրոցներ, կրթության տարբեր մեթոդներ, համակարգեր։Ժամանակի ընթացքում կրթական ոլորտում կատարած տարբեր բարեփոխումներն իրենց դրական և բացասական հետքերն են թողել:Ըստ Գատոյի` դպրոցում սովորելով` մենք շատ գումարներ ենք ծախսում, և շատ մարդիկ են ներգրավվում ուսուցման գործընթացին։Բռնությունը, թմրանյութերի ազդեցությունը, բաժանումները, ալկոհոլը, միայնությունը վատ կրթության հստակ նշաններն են: Իհարկե, որպես կառույց` երեխաների ժամանակի մենաշնորհային տնօրինման համար դպրոցները կարող են պատասխանատվության ենթարկվել: Ժողովրդավարության պայմաններում ոչ թե փորձագետները կարող են վերջնական դատավոր լինել, այլ միայն ժողովուրդը:Համամիտ եմ Գատոյի այն մտքի հետ, որ պետք է վստահել ժողովրդին, և նրան հնարավորություն տալ ընտրելու, քանի որ լավ կրթություն ստացած երեխաները դառնում են այդ ապագա ժողովուրդը, որոնց ձեռքերում հենց ապագան է:

Рубрика: Մանկավարժական ակումբ

Դպրոցական յոթ առարկա։ Ջոն Գատո, 5,6,7֊րդ մասեր։

Հոդվածը այստեղ։

5-րդ առարկան, որը դասավանում էր Գատոն, մտավոր կախվածության դասն էր։
Ըստ Գատոյի երխաները դպրոցում պետք է ստանան և հիմնվեն ուրիշների ՝ ավելի խելացի, փորձառու, կրթված մարդկանց կարծիքների վրա։
Հաջողակ երեխաները մտածում են այնպես, ինչպես ուսուցիչը պարտադրում է առանձնապես չհակառակվելով և որոշակի ոգևորությամբ:

6֊րդ առարկան, ինքնագնահատականի կախվածություն շրջապատի կարծիքից

Երեխաներին սովորեցնում եմ, որ սեփական անձի մասին իրենց պատկերացումները որոշվում են շրջապատողների կարծիքով:

Հոգով ուժեղներին դժվար է կոտրել։Ըստ Գատոի երեխաները պետք է վստահեն ոչ թե իրենք իրենց կամ իրենց ծնողներին, այլ միայն դիպլոմավոր մասնագետներին: Մարդիկ կարիք ունեն, որ իրենց ցույց տան, թե իրենք ինչ արժեն:

7-րդ առարկա` ամբողջական վերահսկում, կամ  թաքնվելն անհնար է

Յոթերորդ առարկան, որ տալիս եմ երեխաներին, հանգում է նրան, որ արտաքին հսկողությունից թաքնվելն անհնար է:

Գատոն իր աշակերտներին ներշնչում է, որ նրանք ինչպես իր, այնպես էլ իր մյուս գործընկերների մշտական վերահսկողության տակ են։Երեխաներն անձնական տարածք չունեն, չունեն անձնական ժամանակ։ Համամիտ եմ, որ պետք է երեխաներին վերահսկողության տակ պահել, վարքային շեղուներից խուսափելու համար։

Рубрика: Մանկավարժական ակումբ

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո: 1,2,3.4-րդ մասեր

Ջոն Թեյլոր Գատոն ներկայացնում է իր հոդվածում «Դպրոցական յոթ առարկաները»,որոնք ավելի մեծ դերակատարում ունեն երեխայի կյանքում քան որոշ առարկաներ։Ըստ Գատոյի ուսուցչի դասավանդած առարկան կարող է բացարձակ կապ չունենալ այն մասնագիտական կրթության հետ, որը նա ստացել է։ Հոդվածում խոսվում է դպրոցական 4 《առարկաների》մասին, որոնք ըստ նրա հետևյալն են.
1.Անհամակարգություն։ Ըստ Գատոյի կարելի է երեխային սովորեցնել առանց համակարգելու։Ըստ Գատոի կարելի է դասի մի մասը խոսել օրինակ գրականությունից, իսկ մյուս մասը նվիրել մեկ ուրիշ թեմայի քննարկմանը, որը կարող է երեխաների վարքի և կենսագործունության համար անհրաժեշտ նախապայմաններ հանդիսանալ:
2.Տարանջատում: Այս հատվածում Գատոն խոսում է սովորողների խմբային բաժանումների մասին, թե ինչի համար են դրանք արվում, ինչու են առանձնանում դասարանները միմյանցից:
3.Անտարբերություն: Անտարբերության կարևոր խթան հանդիսացող բաներից մեկը, Գատոյի կարծիքով, համարվում է զանգի կոճակը, որը շատ պարզ կերպով խլացնում է երեխաների մոտ վերջին պահին լսվածը: Սովորողները հիմնականում խառնվում են իրար, դուրս են գնում դասարանից չլսելով ուսուցչին։
4. Զգացմունքային կախվածություն։Չորրորդ դասը, որ Գատոն տալիս է երեխաներին, դա զգացմունքային կախվածության դասն է:Գատոն ասում էր,որ թողնում է նրանց իրեն խաբել, բայց իր թույլտվությամբ։ Այսինքն երեխաները թույլտվություն են ուզում,որպեսզի գնան պետքարան, բայց գնում են լրիվ ուրիշ նպատակով։ 
Ես ինքս նույն կերպ եմ վարվում , որքան երեխաներին սկսենք արգելել, այդքան անկառավարելի կդառնան նրանք։