Рубрика: Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար օր վեցերորդ

Լողափնյա ճամբարին այսօր մասնակցեց 11 ճամբարական։ Օրը սկսել ենք մարմնամարզությամբ, ծիրան ենք հավաքել, որից հետո ընկեր Հասմիկի հետ սովորել ենք ՝ <<Խորոզ>> երգը և խաղացել՝ աքլորակռիվ, այցելել ենք վարպետ Դավիթի մոտ՝ ծանոթացել ոսկերչության մանրամասներին, լողացել ենք, զբաղվել միջավայրի խնամքով և ամփոփել օրը։

Рубрика: Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար. օր 5-րդ

Այսօր լողափնյա ճամբարի հիներորդ օրն էր։ Հյուսիսի ճամբար հաճախեցին 9 ճամբարականներ։ Օրը սկսել ենք մարմնամարզությամբ, հետո զբաղվել միջավայրի խնամքով, լողացել են, ջրային խաղեր խաղացել, որից հետո այցելել ենք ուսումնական ագարակ՝ ձիավարության, վերջում մասնակցեցինք մեդիա ուրբաթին և ամփոփեցինք օրը։
Рубрика: Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար. օր 4-րդ

Լողափնյա ճամբարի չորրորդ օրը գործունեություններին մասնակցեց 8 ճամբարական։Օրը սկսեցինք մարմնամարզությամբ, հետո հավաքեցինք թափված ծիրանները, լողացինք, կավով յուրաքանչյուրս պատրաստեցինք մեր անվան առաջին տառը, այնուհերտև գնացինք Մայր դպրոց՝ մասնակցելու փառատոնային համերգային ծրագրի, որից հետո վերադարձանք դպրոց մարզական խաղեր խաղացինք և ամփոփեցինք օրը։

Рубрика: Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար. օր 3-րդ

Լողափնյա ճամբարի օրերը շարունակվում են։ Այսօր ճամբարի երրորդ օրն էր։ Ճամբարային գործունեությանը մասնակցեցին 7 ճամբարական։ Օրը սկսել ենք մարմնամարզությամբ, որից հետո կատարել եմք բնագիտական փորձ, պատրաստել ենք մրգային պաղպաղակ,այնուհետև գնացինք ընկեր Տաթևի մոտ՝ գեղեցիկ նկարներ նկարելու, վերջում զբաղվեցինք միջավայրի խնամքով՝ ջրեցինք ծաղիկները, հեռացրինք չորացած տերևները։

Рубрика: Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար. օր 1-ին

Ճամբարային շաբաթը մեկնարկեց: Ճամբարային գործունեությանը մասնակցեցին 6 ճամբարական: Ճամբարականների օրը լի էր տարատեսակ փառատոնային նախագծերով:Ընդհանուր պարապմունքից հետո մարզվեցինք և անցանք միջավայրի խնամքին։ Մասնակցեցինք երաժշտական փառատոնի, լողացինք, խաղացինք սեղանի, մարզական խաղեր։