Рубрика: Նախագիծ

Հակաբացիլ Կոմիտասը բարձունքին

Վայրը՝ Արզական և Նեղուցի վանք
Հեռավորություն՝ 50կմ
Ժամանակ ՝ 54 րոպե
Մասնակիցներ՝ 
Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ
Օրը՝ 
01․06․2023
Մեկնումը՝ 
09։30
Վերադարձը՝ 
16։00
Եղանակը՝ ըստ mes.am-ի
Պատ
ասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Անուշ Աթայան, Կարինե Խառատյան

Օգնական՝ Ռոզա Մելիքյան, Սուսաննա Պետրոսյան, Անահիտ Կիրակոսյան
Երթուղի՝ Երևան-Վերին Պտղնի-Ջրաբեր-Արզական

Նպատակ՝ 

Խնդիրներ՝

  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով։
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների զարգացում վերլուծությամբ։
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում ճամփորդության արդյունքների վերլուծությամբ։
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն. միջավայրի խնամք, պահպանություն։
  • Բարձունքի հաղթահարում՝ միասնական քայլքով։
  • Տպավորությունների մասին ներկայացում բլոգում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով:
  • Այլ:

Ընթացք՝

Նախապատրաստական փուլ

  •  Արզականի , Նեղուցի վանքի մասին տեղեկությունների հավաքագրում․ քարտեզի ուսումնասիրում
  • միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում,
  • ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն,
  • զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին,
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում,
  • ուսումնական ֆիլմերի դիտում,
  • այլ:

Երթուղի՝

  1. Առաջին կանգառ՝  Արզական գյուղում
  2. Գյուղապետարանի մոտից Նեղուցի փողոցով քայլարշավ  դեպի Նեղուցի վանք
  3. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  4. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ»
  5. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  6. Ազգային խաղեր
  7. Նկարչական պլեներ
  8. Քայլարշավ դեպի Դալար գետի ափ
  9. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  10. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  11. Երաժշտական դադար. Կոմիտաս. պարերգ «Կաքավիկ»
  12. Քայլարշալ դեպի գյուղամեջ

Ավանդապատումներ, լեգենդներ

Ճամփորդական ուղեցույց

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփումը՝ սովորողի անհատական բլոգներում, դասարանական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Նախագիծ

Ազգային խաղ՝ Աղջիկ փախցնոցի

Նկարագրությունը՝

Հայկական ավանդական խաղերից մեկը՝ աղջիկ փախցնոցին, բակային այն խաղերից է, որը խաղում են համատեղ և սիրում են բոլորը։

Աղջիկ փախցնոցի խաղալու եղանակն է.

Խաղի մասնակիցների թիվը պետք է կենտ լինի։ Երեխաները բաժանվում են զույգերի, ափերն իրար սեղմելով՝ վեր պահում և կանգնում իրար հետևից՝ ստեղծելով կամար։ Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ, կանգնում է սաների դիմացը և, անցնելով վեր պարզած ձեռքերի միջով, բռնում է որևէ մեկի ձեռքը։ Երկուսով գնում են ու կանգնում վերջում։ Այն մասնակիցը, ում զույգին տանում են, շարքից դուրս է գալիս և կրկնում նույն գործողությունը։

Рубрика: Աշխատակարգ

Հունիսյան ճամբարի աշխատակարգ. մայիսի 29-ից հունիսի 2-ը

Մայիսի 29, երկուշաբթի

13։35֊14:00 հանգիստ

14։00֊ 14։45 մարզական խաղեր

14։45֊ 15։05 ճաշ

15։05֊ 16։05 անհատական աշխատանք 

16։10֊16։30 մաքրություն դասարանում

16։30 Քայլք դեպի կայանատեղի

17։00 Սովորողների ճանապարհում

Մայիսի 30, երեքշաբթի

13։35 ֊ 14:00 հանգիստ

14։00 ֊ 14։20 ճաշ

14։20֊ 15։30 հեծանվավարություն

15։30 ֊16։15անհատական աշխատանք

16։15֊16։30 Մաքրություն դասարանում

16։30 Քայլք դեպի կայանատեղի

17։00 Սովորողների ճանապարհում

Հունիսի 1, չորեքշաբթի

13։35 ֊ 14:00 հանգիստ

14։00 ֊ 14։45 անհատական աշխատանք

14։45֊ 15։05 ճաշ

15։30 ֊16։05 Սեղանի խաղ. փազլ

16։10 ֊16։30 Մաքրություն դասարանում

16։30 Քայլք դեպի կայանատեղի

17։00 Սովորողների ճանապարհում

Հունիսի 2, հինգշաբթի

13։35 ֊ 14:00 հանգիստ

14։00 ֊ 14։45 շախշատ, մաթեմատիկական խաղեր

14։45֊15։05 ճաշ

15։30֊15:45 մուլտֆիլմի դիտում

15։45֊16։10 անհատական աշխատանք

16։15֊16։30 Մաքրություն դասարանում

16։30 Քայլք դեպի կայանատեղի

17։00 Սովորողների ճանապարհում

Հունիսի 3, ուրբաթ

13։35֊14:00 հանգիստ

14։00֊ 14։45 բակային խաղեր

14։45֊ 15։00 ճաշ

15։05֊ 16։05 բնագիտական ՛փորձեր

16։10֊16։30 մաքրություն դասարանում

16։30 Քայլք դեպի կայանատեղի

17։00 Սովորողների ճանապարհում

Рубрика: Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Աշխատակարգր

Աշխատակարգ մայիսի 1-5

Աշխատակարգ մայիսի 8-12

Աշխատակարգ մայիսի 15-19

Աշխատակարգ մայիսի 22-26

Իրականացրաց նախագծեր

Հեծանվավարություն

Արդյունք

Մարզական խաղեր

Արդյունք

Արդյունք

Բակային, ազգային խաղեր

Արդյունք

Միջավայրի խնամք

Արդյունք․ Ծաղկատունկ

Սովորող սովորեցնող նախագիծ. բնագիտական փորձ

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Արդյունք

Մանկավարժական ակումբ

Կլոր սեղան

Ուսումնական ճամփորդություններ

«Ժողովրդական արվեստների թանգարան» ուսումնական ճամփորդություն

Արդյունք

Այց ուսումնական ագարակ նախագիծ

Արդյունք

Այց ջերմոց֊լաբարատորիա

Արդյունք

Արդյունք

Համբարձման ծես․համագործակցային նախագիծ Եղվարդի դպրոցի հետ

Արդյունք

Համբարձման ծեսով համագործակցային նախագիծ Անտառուտի միջն․ դպրոցի հետ․ «Ելք» ստուգատես

Արդյունք

Рубрика: Նախագիծ

Համբարձման ծեսով համագործակցային նախագիծ Անտառուտի միջն․ դպրոցի հետ․ «Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատեսը Համաբարձման ծեսով դեպի Անտառուտ

Օրը՝ մայիսի 25

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։30

Վայրը՝  Արագածոտնի մարզ, Անտառուտի միջն․ դպրոց

Համագործակցող դպրոցի կոնտակտային անձինք՝ դասվար՝ Ժաննա Հարությունյան,հեռ՝ 093 40 06 13, տնօրեն՝ Սուրիկ Շմավոնյան

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1, 3-3 դասարանի և Անտառուտի միջն դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Նախագծի պատասխանատուներ՝Հասմիկ Մաթևոսյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան

Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Սիրանույշ Պետրոսյան

Ճանապարհի քարտեզն՝ այստեղ

Նպատակը.

Նախապատրաստական աշխատանքներ

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Համբարձման ծեսը
  • «Համբարձման ծես»-ի փաթեթը փոխանցել Անտառուտի դպրոցի դասավանդողներին
  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
  • պատրաստել Վիճակի տիկնիկ, պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստել են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը,
  • տեղեկություններ ստանալ վայրի մասին,
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը (ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում)
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • վերհիշել ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցանկը.

Ընթացքը`

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ, մարզակոշիկներ
  • Արևապաշտպան գլխարկ,
  • Հիգիենիկ պարագաներ(թաց և չոր անձեռոցիկներ)
  • Աղբի հավաքման համար տոպրակներ, ձեռնոցներ
  • Անհատական թվային միջոցներ՝ հեռախոս, ֆոտոապարատ
  • Բրդուճներ
  • Բուժարկղիկ (վերցնում ենք բուժկետից)

Արդյունքում՝

  • Ուսումնական նախագծի արդյունքները լուսաբանվում են դասարանական  բլոգում:

սովորողը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Ուսումնական նյութեր՝

Համբարձման ծիսական երգեր,

Հեյ իմ նազան իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Այ, արևը

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
Խընձորը ծառի վըրա,
Այ արևը, արևը,
Սոխակը սարի վըրա:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Արև ելավ էն սարից,
Այ արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարից:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Հենց որ ծագի արևը,
Այ արևը, արևը,
Քեզի ղըրկեմ բարևը:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Հոյ, Մարիամա

Հոյ Մայրամ, Մայրամա,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:
Ծաղիկ ունիմ, ալա է,
Ալա չէ, ալվալա է,
Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Նռան հատիկ, լալա է:
Լուսնակը բոլորել է,
Ամպի մեջ մոլորել է,
Մայրամի պարի համար
Զուռնաչուց խըռովել է:

Համբարձման ծիսական ասիկներ, խաղիկներ

Վիճակ, վիճակ, ծաղկավիճակ,
Շալե շապիկ, նախշուն կոճակ
Եզան տարան տիրոջ դուռը,
Ճատկին զարկին կարմիր նուռը,

Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ, Ոսկի կոճակ:

Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի

Աստված մեզ տա թող բարին,
Մեր մուրազը կատարի:

Էսօր մեծ Համբարձում է,
Ծաղիկների հարցում է,
Աստված երկինք համբարձվավ
Ամենքի բախտ բարձավ։

Տեսեք վիճակն ի՞նչ կուզի,
Սրտի ուզածն ի՞նչ ի,
Սարերով ցորեն կուզի,
Արտերով գարի կուզի:

Դուռը բացեք, մարդ եկավ,
Սինին լիքը վարդ եկավ,
Գովեմ, գովեմ, ում գովեմ,
Մեր ․․․ին գովեմ։

Համբարձման խաղեր

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, պատումի տեսքով: