Рубрика: Մանկավարժական ակումբ

Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո: 1,2,3.4-րդ մասեր

Ջոն Թեյլոր Գատոն ներկայացնում է իր հոդվածում «Դպրոցական յոթ առարկաները»,որոնք ավելի մեծ դերակատարում ունեն երեխայի կյանքում քան որոշ առարկաներ։Ըստ Գատոյի ուսուցչի դասավանդած առարկան կարող է բացարձակ կապ չունենալ այն մասնագիտական կրթության հետ, որը նա ստացել է։ Հոդվածում խոսվում է դպրոցական 4 《առարկաների》մասին, որոնք ըստ նրա հետևյալն են.
1.Անհամակարգություն։ Ըստ Գատոյի կարելի է երեխային սովորեցնել առանց համակարգելու։Ըստ Գատոի կարելի է դասի մի մասը խոսել օրինակ գրականությունից, իսկ մյուս մասը նվիրել մեկ ուրիշ թեմայի քննարկմանը, որը կարող է երեխաների վարքի և կենսագործունության համար անհրաժեշտ նախապայմաններ հանդիսանալ:
2.Տարանջատում: Այս հատվածում Գատոն խոսում է սովորողների խմբային բաժանումների մասին, թե ինչի համար են դրանք արվում, ինչու են առանձնանում դասարանները միմյանցից:
3.Անտարբերություն: Անտարբերության կարևոր խթան հանդիսացող բաներից մեկը, Գատոյի կարծիքով, համարվում է զանգի կոճակը, որը շատ պարզ կերպով խլացնում է երեխաների մոտ վերջին պահին լսվածը: Սովորողները հիմնականում խառնվում են իրար, դուրս են գնում դասարանից չլսելով ուսուցչին։
4. Զգացմունքային կախվածություն։Չորրորդ դասը, որ Գատոն տալիս է երեխաներին, դա զգացմունքային կախվածության դասն է:Գատոն ասում էր,որ թողնում է նրանց իրեն խաբել, բայց իր թույլտվությամբ։ Այսինքն երեխաները թույլտվություն են ուզում,որպեսզի գնան պետքարան, բայց գնում են լրիվ ուրիշ նպատակով։ 
Ես ինքս նույն կերպ եմ վարվում , որքան երեխաներին սկսենք արգելել, այդքան անկառավարելի կդառնան նրանք։

Рубрика: Նախագիծ

Թումանյանական օրեր Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Ժամանակահատվածը՝ փետրվար

Ժամը՝ 15։00-16։40

Նախագծի  մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի 1.1 և 3.2 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ և 3.1, 3.3 դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Նպատակը՝ ծանոթացում Հ.Թումանյանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

Իմացածը փոխանցելու և համագործակցային հմտությունների զարգացում

Ընթացքը

Նախագծի ծանոթացում, ընթերցումներ, փորձեր, հանդիպումներ, խմբային և անհատական աշխատանք

Արդյունքը

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին և համագործակցելու հմտություններ են ձեռք բերում։

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Читать далее «Թումանյանական օրեր Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ»