Рубрика: Հաշվետվություն

Լողափնյա խաղեր

Խաղ 1

Յուրաքանչյուր թիմի մասնակից գնդակը ձեռքին լողալով պետք է հասնի լողավազանի մյուս կողմում դրված օղակի մոտ ,գնդակը դնի օղակի մեջ և հետ գա։Հաղթում է այն թիմը, որը շուտ է հասնում։

Խաղ 2

Մասնակիցները բաժանվում են թիմերի։ Յուրաքանչյուր թիմի մասնակից ունենում է իր մոտ մեկական տարրա ջրով լի։ Գլխավերևով անցկացնելով պետք է ջրով լի տարրան դատարկի մյուս մասնակցի տարրայի մեջ այնպես, որպեսզի ջուրը քիչ թափվի։ Հաղթում է այն թիմը, որի տարրայի մեջ ամենաշատ ջուրն է մնում։

Խաղ 3

Յուրաքանչյուր թիմի մասնակից ունի մեկական սպունգ։ Որոշակի հեռավորության վրա դրված է մեկական տարրա՝ ջրով լի։ Մասնակիցները սպունգը ձեռքին պետք է վազեն և որքան հնարավոր է շատ ջուր սպունգի օգնությամբ տեղափոխեցին մյուս տարրայի մեջ։ Հաղթում է այն թիմը, որն ավելի արագ է կատարում և ավարտում։

Խաղ 4

Բաժանվում են երկու խմբի, դույլով ջուրը դնում են դիմացը և բաժակով իրար գլխի վրայով փոխանցելով, տեղափոխում են ջուրը շարքի վերջում դրված դույլի մեջ։Վերջին ճամբարականը գնում է դիմաց նորից խաղում են մինչև դիմացի դույլի ջուրը ավարտվի:

Автор:

Ողջու՜յն, ես Ռոզան եմ, երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ երեխաների հետ աշխատել և սիրում եմ իմ աշխատանքը: Իմ հետաքրքրություններից է մշտապես ինքնակրթվելը, գրքեր կարդալը, ճամփորդելը և երաժշտություն լսելը: Շատ եմ սիրում կենդանիեր։

Оставьте комментарий